Loading ...
Sorry, an error occurred while loading the content.

Call for Applications: Training of Trainers

Expand Messages
  • Hayk Hayrapetyan
    Հայտարարություն               Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ՄԱԿ-ի Հայկական
    Message 1 of 1 , Sep 17, 2009

    Հայտարարություն

     

                Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան և Միջազգային երիտասարդական կամուրջներ հիմնադրամը Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ համատեղ իրականացնում են «Երիտասարդությունն ընդդեմ թրաֆիքինգի» ծրագիրը:

     

                Ծրագիրը նախատեսված է իրականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիր, Արարատ, Կոտայք, Շիրակ, Լոռի, Արագածոտն, Գեղարքունիք մարզերում և Երևանում:

     

     Ծրագրի հիմնական նպատակն է`

     

                Բարձրացնել հասարակության, մասնավորապես երիտասարդության իրազեկությունը ՀՀ կառավարության կողմից 2008թ. նոյեմբերին ընդունած Ազգային ուղղորդման կարգի և թրաֆիքինգի զոհերին աջակցություն ցուցաբերելու այլ ծառայությունների վերաբերյալ:

     

                «Երիտասարդությունն ընդդեմ թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Ուսուցանողների թիմ (Pool of Trainers), որում կընդգրկվեն 30 մասնակիցներ վերոհիշյալ մարզերից:

                Ուսուցանողների թիմ ստեղծելու և մասնագիտական փորձի փոխանակման համար Երևանում հոկտեմբերի 7-ից 12-ը կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ (ToT):

     

                Դասընթացներին մասնակցելու համար կարող են դիմել 18-ից 30 տարեկան օտար լեզուների իմացությամբ և հասարակական գործունեության փորձ ունեցող բոլոր ցանկացողները:

     

     Անհրաժեշտ է

    ·         լրացնել դիմում հայտի ձևը,

    ·         կից ներկայացնել ինքնակենսագրությունը /CV/

     

     Ուսուցանողների դասընթացներն անվճար են:

     

    Տեղեկություն

     

                Դիմում-հայտերի հիման վրա ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի, որի արդյունքում կընտրվեն 30 երիտասարդներ` մասնակցելու դասընթացներին: Դասընթացների ավարտին մասնակիցները կստանան թրաֆիքինգի հարցերով զբաղվող ուսուցանողների (թրեյներների) որակավորում և հետագա համագործակցության պայմանագիր կկնքեն Հայկական Կարմիր խաչ ընկերության և ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի հետ:

     

                Դիմում-հայտերի վերջնաժամկետը՝ 2009թ. սեպտեմբերի 28, ժամը 18:00:

     

                Լրացված հայտն ու CV-ն կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին` arcs-pm@... կամ բերել Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակ`

    հասցե` Պարոնյան 21, 0015, Երևան, ՀՀ

     

    Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել`

     

    Հայկական Կարմիր խաչի ընկերություն

    Պատասխանատու` Հայկ Հայրապետյան

    Հեռ.` +374 (10) 53 84 31

    Էլ.փոստ՝ arcs-pm@...

     

    ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիա

    Պատասխանատու` Ամալյա Գրիգորյան

    Հեռ.` +374 (10) 53 09 28

    Էլ.փոստ` info@...

     

    ______________________________________________________________________________________________

     

    Announcement

     

    Armenian Red Cross Society (ARCS), Armenian UN Association (AUNA) and International Youth Bridges Foundation with financial support of the UN Development Program (UNDP) in Armenia are jointly starting the implementation of “Youth against Trafficking” project.

     

    The project will be implemented in the following regions of Armenia : Armavir, Ararat, Kotayk, Shirak, Lori, Aragatsotn, Gegharqunik and in Yerevan .

     

    The Project Goal is:

     

    To raise awareness of the society, particularly youth on the National Referral Mechanism (NRM) adopted by the RA Government in November, 2008 and other available support and services provided to trafficking victims.

     

    In the scope of the “Youth against Trafficking” project a Pool of Trainers (PoT) will be established involving 30 young instructors from the above mentioned regions. To establish the PoT and for professional experience sharing purposes trainings will be conducted from 7 to 12 October, 2009 in Yerevan .

     

    All the interested applicants between 18 and 30 having a good knowledge of foreign languages and experience in public activities are encouraged to apply.

     

    It is required to:

    ·         fill in the Application form

    ·         submit a CV

     

    Trainings are free of charge.

     

    Additional information

     

    All the short-listed candidates will be invited for an interview and based on the results, 30 best applicants will be selected for the trainings. The participants will receive a trainer’s qualification in the field of trafficking and will sign a Contract of further cooperation with ARCS and AUNA.  

     

    The deadline for submitting applications is 28 September, 2009, 18:00.

     

    Send the completed application forms and CVs to the following e-mail address arcs-pm@... or just bring hard copies to the office of ARCS at 21 Paronyan str., 0015 Yerevan , RA.

     

    For additional information contact us at:

    Armenian Red Cross Society

    Contact person: Hayk Hayrapetyan

    E-mail: arcs-pm@...

    Tel: +374 (10) 53 84 31

    Armenian UN Association

    Contact person: Amalya Grigoryan

    E-mail: info@...

    Tel: +374 (10) 53 09 28


Your message has been successfully submitted and would be delivered to recipients shortly.